ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը, ահազանգել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա։ Հուսով ենք՝ վարչապետը կպարզաբանի այդ հայտարարությունները և կաշխատի կանխել իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հայտարարությունում:
--00—ԼՀ