Իրանն ընդլայնել է Իսրայելում գործակալների հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

դդ

Իրանն ընդլայնել է Իսրայելում գործակալներ հավաքագրելու իր ջանքերը։ Իսրայելի անվտանգության մարմինների ներկայացմամբ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 30 իրանական լրտեսների, այս շաբաթ՝ երկու պահեստազորայինների:

Իսրայելում ցնցված են՝ հրեական պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված Իրանի և Թեհրանի ներքո գործող «Համասի» ու «Հեզբոլլահի» դեմ մղվող պատերազմի ժամանակ ավելի շատ իսրայելցի քաղաքացիներ են հավաքագրվել Իրանի օգտին լրտեսելու համար, քան երբևէ՝ Իսրայելի պատմության ընթացքում:

Վերջին ձերբակալվածները՝ երկուսը, պահեստազորից են, և նրանցից մեկը մեղադրվում է Իրանին գաղտնի նյութեր տրամադրելոը մեջ՝ իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ «Երկաթե գմբեթի» վերաբերյալ:

Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլին և հոկտեմբերին բալիստիկ հրթիռների կիրառմամբ երկու հարձակումների ժամանակ Իրանը թիրախավորել էր Իսրայելի մի քանի ռազմակայաններ։ Իսրայելի անվտանգության մարմինների ներկայացմամբ՝ այդ հարձակումները հիմնված էին նաև իրանական ենթադրյալ լրտեսների կողմից Թեհրանին փոխանցված տեղեկատվության վրա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ