Ցեղասպանության թեման երբեք քննարկման առարկա չի եղել, իսկ ՀՀ իշխանությունը փորձում է փոխել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

258636

Մեծ ուշադրությամբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության արձագանքներին։ Ու ցավով պետք է նշեմ, որ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը։ Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Վերջին օրինակներից մեկը, թերևս, «Վեստնիկ Կավկազա» YouTube-ալիքում լույս տեսած հերթական հաղորդման շրջանակներում ազգությամբ ադրբեջանցի լրագրող Էլմար Գուսեյնովի և ադրբեջանական նարատիվների լոբբիստ Մաքսիմ Շևչենկոյի քննարկումն էր այդ թեմայով։

Հաղորդման առաջին իսկ րոպեներին հնչում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ու հղվելով Հայաստանի ղեկավարի հայտարարության մեջ եղած հարցադրումներին, բանախոսները փորձում են բովանդակություն տալ իրենց կեղծ թեզին, թե իբր դա հայ ազգի հորինած առասպելն է։

Կան հարցեր, որոնց քննարկումը, հարցականի տակ դնելը ջախջախում է խնդրի էությունը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը, և հենց այդ պատճառով համաշխարհային պատմագրությամբ հաստատված Հայոց ցեղասպանության թեման հայ հասարակության մեջ երբեք չի եղել քննարկման առարկա, բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բնական իրավիճակը»։

ֆգհֆ

--00—ՅՄ