ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Այսօր Երևանի պետական համալսարանում մի խումբ ուսանողներ մտնում էին լսարաններ ու քարոզում չվճարել 150 դրամ, որը լուսաբանել է նաև 24News-ի տեսախցիկը։ Տեղում արդեն պարզվեց, որ այդ ուսանողներին ուղղորդում էր «Ռեստարտ» հայտնի կազմակերպությունը, որը 2010-ականներից զբաղված էր այդ օրվա իշխանության դեմ պայքարով, 2017-ին նախաձեռնել էր «Հանուն տարկետման» ակցիաներ ու հանդիպել ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, իսկ այ 2018 թ-ին մասնակցում էր փողոցային ակցիաներին։ Հենց նրանց կազմակերպությունն էր, որի անդամ էր այսօրվա ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱԽՔ աշխատակազմում այսօր աշխատող Դավիթ Պետրոսյանը, մտել ԵՊՀ ու պառկել ռեկտոր երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ոտքերի տակ, փակել նրան ԵՊՀ խորհրդի դահլիճում, ինչի հետևանքով տարեց գիտնականի ինքնազգացողությունը վատացել էր։
Ինչևիցե, այսօր տեղի ունեցած ակցիաները ուղղորդել են «Ռեստարտի» անդամներ Ռուբեն Բանուչյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնք առաջնային օղակում չեն եղել, սակայն հետևել են, որ «ամեն ինչ նորմալ» անցնի։
Ռուբեն Բանուչյան
Գարիկ Միսկարյան
Հիմա այստեղ սկսում է ամենահետաքրքիրը։
«Ռեստարտի» հոգաբարձուների խորհրդի անդամ է ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, իսկ դե ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այդ աթոռին է տեղափոխվել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից։ Ստացվում է, որ իշխանության մի թևի վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունը զբաղված է մյուս թևի՝ Տիգրան Ավինյանի դեմ հակաքարոզչությամբ ու փաստացի օգնում է, որպեսզի նա թուլանա։
Հնարավո՞ր է, որ այդ ամենը տեղի ունենա առանց Նիկոլ Փաշինյանի գիտությա՞ն։ Այդ պարագայում անողները պետք է արժանանան Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին։
--00—ՅՄ