Իննա Թորգոմյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

5265188902405270805
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։», - նշված է հրամանագրում։
 
 

--00—ԱՊ