ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Մոսկվայում «Scarlet Sails» էլիտար բնակելի համալիրի պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ուժային կառույցներից։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր «ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ», «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը։
«Scarlet Sails» բնակելի համալիրի շենքում պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրել»,- նշել է լրատվականի աղբյուրը։
ՌԴ քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեկ մարդ մահացել է, ևս չորսը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Քրեական գործը քննվում է վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
--00—ԱՊ