ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ՆԱՏՕ-ի 14 երկրների ղեկավարներ Լոնդոնում կմասնակցեն Ուկրաինայում խաղաղության քննարկմանը նվիրված հանդիպմանը։ Արտակարգ գագաթնաժողովի նախաձեռնողը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է։
Բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին հրավիրված են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իսկ Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
--00—ՅՄ