ՌԴ–ն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Լավրով Իրան
Ռուսաստանը Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը։ Պետդումայում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
 
«Աֆրիկայում կա Աֆրիկյան միություն, որը միավորում է աֆրիկյան բոլոր երկրները։ Լատինական Ամերիկայում կա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համագործակցություն, որը նույնպես համամայրցամաքային կազմակերպություն է։ Իսկ Եվրասիայում նման կազմակերպություն չկա», - ասել է նա։
 
Լավրովը հավելել է` կա ԵԱՀԿ-ն, որը կառուցված է եվրատլանտյան հայեցակարգի հիման վրա, կան նաև բազմաթիվ ենթատարածաշրջանային կառույցներ, այդ թվում` Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (АСЕАН) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։
 
«Ռուսաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գործընկերների հետ»,- ընդգծել է նա։

--00--ՀԱ