ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Միևնույն ժամանակ, փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։
Անվադողերի շահագործման ժամկետները․
HIGER, ZHONGTONG և փոքր դասի ավտոբուսների անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ։
MAN ավտոբուսների անվադողերը նախատեսված են մինչև 120,000 կմ շահագործման համար։
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 1-ից»։
--00—ՍՊ