ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո՝ լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ Նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։
Նշենք, որ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Ինչ վերաբերում է վիճաբանության վերաբերյալ մեր տեղեկությանը, ապա փաստաբանն այն չմեկնաբանեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ