ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։
Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև նախանշվել են իրականացման հետագա ուղղությունները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։
--00—ՍՊ