ՆԱՏՕ-ում լավատեսորեն են տրամադրված Ուկրաինայի հարցով Թրամփի խաղաղության նախաձեռնության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Դ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով Թրամփի խաղաղության նախաձեռնության նկատմամբ։

Ռյուտեն հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է քննարկվել ապագայում, սակայն չի դառնա խաղաղության գործարքի մաս.

«Ես ինքս լավատեսորեն եմ վերաբերվում նախագահ Թրամփի նախաձեռնությանը։ Իհարկե, սա դեռ վաղ փուլ է, բայց կարծում եմ, որ կարևոր է, որ նա այս խաղաղության նախաձեռնությունը սկսել է հիմա ռուսների հետ միասին: Բայց մենք բոլորս նաև համաձայն ենք, որ պետք է վստահ լինենք, որ ապագայում ցանկացած խաղաղ համաձայնության հասնելու համար պետք է լինեն անվտանգության հուսալի երաշխիքներ», - ասել է նա՝ Սլովակիա կատարած այցի ընթացքում:

Նա չի բացառել եվրոպացի զինվորականների տեղակայումը ապագա խաղաղության համաձայնագրի երաշխավորման համար։ ԱՄՆ-ն, նրա խոսքով, դեմ չէ այդ առաջարկին։ 
 

--00—ՍՊ