ԵՀԽ-ն դատապարտել է Իսրայելին և իր համերաշխությունն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Palestine-2022-Hillert-20221122_AH1_6094

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը։ Այս մասին ասվում է ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։

 «Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և րուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում»,- ասված է հայտարարության մեջ։

Փիլայը նշել է, որ դարեր շարունակ Հայոց պատրիարքարանը քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանում է Սուրբ Երկրի բ ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս»,-ասել է նա:

Փիլայը հավելել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին:

«Այս անխոհեմ գործողությունը Սուրբ քաղաքի քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման մեծ գործողությունների մի մասն է, գործողություններ, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է: Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն»,- ասվում է հայտարարության մեջ:

Փիլայը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ներառյալ կրոնական և քաղաքական առաջնորդներին, վճռական քայլեր ձեռնարկել քրիստոնեական համայնքների իրավունքները պաշտպանելու և պայմաններ ստեղծելու, որպեսզի Սուրբ Երկիրը մնա երկրպագության, խաղաղության և համակեցության վայր բոլորի համար:

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր աննկուն հանձնառությունը Սուրբ Երկրում արդարության և խաղաղության նկատմամբ: Մենք կշարունակենք բարձրացնել մեր ձայնը` ի պաշտպանություն Սուրբ Երկրում բոլորի սուրբ ժառանգության և արժանապատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց։

--00—ՅՄ