ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Աշոտյանի գործով մեղադրող Արման Նշանյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Այս մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստի ընթացքում հայտարարեց հանրային մեղադրող Արամ Դոլինյանը։
«Արմեն Աշոտյանի գործով մեղադրող Արման Նշանյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե՝ աշխատանքի, ուստի, այլևս չի հանդիսանում այս գործով հանրային մեղադրող», - նշեց Դոլինյանը։
--00—ԱՊ