ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հայաստանն ակնկալում է Եվրամիության գործուն աջակցությունը Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման առումով։ Այս մասին ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Մեր գերիները շարունակում են գտնվել Ադրբեջանում. Այն, ինչ կատարվում է այնտեղ, Ադրբեջանի համար ամոթալի է ցանկացած տեսանկյունից՝ իրավական, թե դատական։ Մենք երախտապարտ ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում նրանց աջակցության համար։
Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին, սակայն նրա միջնորդական ջանքերն այսօր արդյունք չեն տալիս, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ նոր նախագահը ներգրավված կլինի այս գործընթացում։ Նրա այցը Հայաստան և Ադրբեջան մոտ ապագայում և ներգրավվածությունը գործընթացին կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ