ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ Ազգային ակադեմիայի եւ Եվրոպական համալսարանի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ։
Ողջունելով երիտասարդներին` պատգամավորը, մասնավորպես, նշել է` խորհրդարանը մի հարթակ է, որտեղ ընդդիմությունը կարողանում է բարձրաձայնել խնդիրները եւ արձագանքել մեր երկրում կատարվող իրադարձություններին:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Լեւոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին: Դրանցից որոշները վերաբերել են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական խնդիրներին, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցին:
--00--ԱՀ