Աբովյան փողոցում խաղողի վազը հատել է գործող խանութի սեփականատերը, ով հայտնի փաստաբան է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցում մի քաղաքացի կտրել է խաղողի վազը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնոլոգ, Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Հ․-ն հայտնել է, որ Աբովյան փողոցի 38 հասցեի դիմաց անհայտ անձը ծառահատել է համայնքին պատկանող խաղողի վազը:

Ոստիկանները պարզել են, որ ծառահատումը կատարել է նշված հասցեում գործող խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 55-ամյա Արտավազդ Այվազյանը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
 

--00--ԱՀ