ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել թե՛ մեր երկրի, թե՛ Իտալիայի համար։
Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հաստատուն օդային հաղորդակցության, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։
Քննարկվել են նաև այլ ենթակառուցվածքների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև իտալական ինժեներական, շինարարական, նախագծային և խորհրդատվական ընկերությունների հետ գործակցության հետ կապված հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ