ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և տեսակցել Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր այլ հայրենակիցների։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանը ասել է, որ «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։ Կարծում եմ այս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել։
Իսկ ՄԻՊ-ի այցը և այս հաղորդագրության տարածումը իմ գնահատմամբ վկայում են՝ Բաքվի վրա ճնշումները չեն կարող ազդեցություն չունենալ։ Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»։
--00—ՍՊ