Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն 2025 թվականին․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Screenshot_4

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն այս տարի։

«Ուկրաինան շատ փոքր է, որպեսզի ոչնչացնի այն աշխարհը, որտեղ մենք բոլորս ապրում ենք։ Հետևաբար, մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հարցը: Ավելի հեշտ կավարտվի հակամարտությունը Մերձավոր Արևելքում, եթե ամերիկացիները ցանկանան: Եվ ինձ թվում է, որ մենք այս տարի կլուծենք այդ խնդիրները»,- ասել է նա:

Լուկաշենկոն նաև լավատեսություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի վերաբերյալ՝ նշելով Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու նրա ցանկությունը։ «Ես մեծ լավատեսություն ունեմ այստեղ՝ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի քաղաքականության հետ: Թրամփը հաճախ է խոսում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին և արդեն ինչ-որ բան անում է, ինչպես նաև Մերձավոր Արևելքում պատերազմը վերջ տալու ուղղությամբ», - ասել է նա։

--00—ՅՄ