Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

hh


 Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իրադարձությունների նման վարկած Al Arabiya հեռուստաալիքին ներկայացրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ադ-Դիքը։

Ադ-Դիքը հավելել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք: Նա չի բացահայտել նրանց ինքնությունը՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։ 

--00—ՍՊ