META-ի գործընկերը՝ ՀՀ-ում ֆեյսբուքյան մոնետիզացիայի, ֆեյք հետևորդների և էջերի բլոկավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

24TV«Ռանդևու» հաղորդման հյուրն է META ընկերության գործընկեր, պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը։ «META ընկերությունն իր նոր ալգորիթմների շնորհիվ այսօր առավել պաշտպանված է դարձնում օգտահաշիվներն ու բլոկավորում այն ամենը, ինչ կարող է վնասակար լինել հասարակության համար, ինչպես նաև բլոկավորվում են այն առցանց խանութների էջերը, որտեղ վաճառվում են բրենդային ապրանքներ», - պարզաբանում է Դավիթ Ղարիբյանը՝ խոսելով արգելափակումների թեմաներից։ 

Հաղորդավարի հարցին ի պատասխան Ղարիբյանն արձագանքում է․ «Մոնթե Մելքոնյանն ՀՀ ազգային հերոս է, սակայն ինչ-ինչ պատճառներով Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու որոշ երկրներ նրան դիտարկում են իբր թե որպես տեռորիստ, այդ ամենը կանխելու ու շտկելու համար քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը, օրինակ ԱԳՆ մակարդակով պաշտոնապես դիմելու տեսքով, որը սակայն չի արվում»։ Քանի որ Դավիթ Ղարիբյանը զբաղվել է նաև մոդելային կարիերայով, հետաքրքրվեցինք նաև Հայաստանում այդ ոլորտի զարգացվածությունից ու մասնավորապես տղաների առաջնահերթություններից այդ մասով․ 

«Բնականաբար, առկա է հետաքրքրվածություն։ Ի վերջո, ինչո՞վ է զբաղվում տղա մոդելը, ներկայացնում է տղամարդու հագուստ, եթե չլինեն նրանք, ո՞վ  պետք է անի դա և ամենակարևորը փոխվել է հանրային կարծիքն այդ մասնագիտության հանդեպ, քանի որ առկա է TikTok հարթակ, որտեղ ինչ ասես անում են»։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, պետական հոգածության և այլնի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան