Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահն այցելել է Տավուշ․ քննարկվել են առկա մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ս
Հայաստան հերթական այցի շրջանակներում ՀՅԴ Տավուշի մարզային կառույց էր այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
 
«Գասպար Կարապետյանը, լինելով Տավուշի մարզի մեծ սիրահարը, մշտապես կապի մեջ է նաև Տավուշի մարզային կառույցի հետ։
 
Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկումներով։ Զրուցեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման անհրաժեշտության, Հայ դատի գործունեության, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների շուրջ»,- նշել է նա։


 

--00—ՍՊ