ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Սերբիայում մարտի 9-ին կմեկնարկի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի չորս ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի մինչև 23 տարեկանների կրկնակի չեմպիոն, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։ Այսօր նրա մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ռումինացի Կլաուդիա Նեչիտան։
54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչեւայի (Հայաստան) մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Ռահիմովան։
50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ան (Հյուսիսային Կորեա) - Բրիտո (Վենեսուելա) զույգի հաղթողի հետ։
--00—ՍՊ