ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։
Ինչպես Sputnik Արմենիա-ին պատմեց ականատեսներից մեկը, Թանդիլյանը եկել է Մեսրոպ Առաքելյանի ուղեկցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մանե Թանդիլյանի վիճակը կրկին վատացել էր, նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։
--00—ՍՊ