ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իրադարձությունների նման վարկած Al Arabiya հեռուստաալիքին ներկայացրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ադ-Դիքը։
Ադ-Դիքը հավելել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք: Նա չի բացահայտել նրանց ինքնությունը՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։
--00—ՍՊ