ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի գտնելու իր հետ քաղաքական մրցակցության պարագայում «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանություն խաղացնելու եւ որեւէ թել գտնելու ու այդ տրամաբանությամբ քաշելու հնար, առիթ, չարաչար սխալվում է:
Այդտեղ է Նիկոլ Փաշինյանը քաղաքական «տաղանդը»՝ նա գտնելու է այդ առիթը, ու «քաշելու» է թելը «հատիկ առ հատիկի»:
Թող որեւէ մեկը չկարծի, թե այդ թելը աշխատելու է միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, նրանց մերձայկա շրջապատի հետ ասոցացվածության դեպքում:
Աշխատելու՞ է դա, որքա՞ն ժամանակ, ինչքա՞ն է հնարավոր լինելու դա վաճառել հանրության վրա, հանրության ո՞ր մասին է պատրաստ լինելու գնել դա, ու դեռ ինչքան, սա հարցի մյուս կողմն է: Բայց, թերեւս սա է կարեւոր կողմը: Հետեւաբար, այդ կողմի վրա պետք է լինի քաղաքական աշխատանքը:
Այսինքն, Փաշինյանին նոր իրավիճակի առաջ կանգնեցնելու համար ոչ թե «նոր» մարդ է պետք, այլ քաղաքական գործունեության գնահատման նոր չափանիշներով առաջնորդվող մարդկանց հանրություն»:
--00—ՍՊ