Իսրայելը հաստատել է՝ Գազայում օդային հարված է հասցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ մարտի 9-ի առավոտյան ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel լրատվակայքը՝ մանրամասնելով, որ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, թե անօդաչու թռչող սարքը  թիրախ է դարձրել զինյալների մի խումբ, որոնք փորձել են ռումբ տեղադրել իր զորքերի մոտ:

Ավելի վաղ՝ պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Գազայի արևելյան Շեջայյա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:

 

--00—ՍՊ