ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Իրանը հնարավոր է համարում, որ կարող է դիտարկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացումը, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը․
«Եթե բանակցությունների նպատակը լինի Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված մտավախությունների լուծումը, ապա նման հարցերի քննարկումը կարող է դիտարկվել», - ասված է իրանական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ում:
Սակայն, եթե նպատակը լինի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերացումը, ապա նման բանակցություններ երբեք չեն կայանա, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ