ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ներկայացրել է հայկական ԽՍՀ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհիների մասին, որոնց անունները գրված են խորհրդային և համաշխարհային կինոյի պատմության մեջ․
• Մետաքսյա Միհրանի Սիմոնյան՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր։ Դերասանուհին արժանի ճանաչում է ստացել «Ապուշը» (ըստ Ֆ.Մ.Դոստոևսկու վեպի), «Դիմակահանդես» (ըստ Մ.Յու.Լերմոնտովի դրամայի), «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (ըստ Է.Օլբիի պիեսի), ինչպես նաև «Օթելլո» (ըստ Ու.Շեքսպիրի ողբերգության) ներկայացումներում իր վառ դերերի շնորհիվ։ Հայտնի է խորհրդային հանդիսատեսին լեգենդար ֆիլմերից՝ «Անահիտ», «Արարատյան դաշտի աղջիկը», «Մանրուք», «Հասցեատիրոջ որոնումները», «Ում է ժպտում կյանքը», «Խաթաբալա» և շատ ուրիշներ։
• Վարդուհի Կարապետի Վարդերեսյան՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Թատերական բեմում նա կերտել է հայրենական և համաշխարհային դրամատուրգիայի նշանավոր կերպարներ՝ Մարգարիտ՝ Ա.Մ.Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսից, Նադյա՝ Մ.Գորկու «Թշնամիները» և կալվածատեր Ռանևսկայա՝ Ա.Պ.Չեխովի «Բալի այգին» ստեղծագործություններից: Անզուգական դերասանուհին նկարահանվել է «Մոր սիրտը», «Քայլեր», «Հայրիկ», «Ճանապարհ դեպի կրկես», «Կարինե» և այլ ֆիլմերում։
• Գալյա Քրիստոփորի Նովենց: Իր առաջին դերը կինոյում նա խաղացել է 1965 թվականին՝ «Բարև, ես եմ» ֆիլմում: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, այդ թվում՝ «Հնձան», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Սիրամարգի ճիչը» և այլն։ Համաշխարհային ճանաչում Գ.Ք.Նովենցին բերեցին խորհրդային շրջանի հայտնի կինոշեդևրները՝ «Մեր մանկության տանգոն» և «Գիքորը»։
--00—ՍՊ