ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Վեց ամսվա ընթացքում 21 անգամ Պրոբացիայի ծառայությունը այցելել է մեր տուն, այդ այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում, այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։ Այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքի մասին։
Աշոտյանը նշեց, որ իր նկատմամբ սահմանված են բազմաթիվ արգելքներ, այդ թվում՝ ամենակարևորը, որ վերջինս միջազգային հարթակներում ներկայացվածություն ունի, սակայն չի կարողանում մասնակցել դրանց։ «Ինձ ապօրինի գաղտնալսում են այն սարքով, որը տեղադրել են մեր տանը, հանեք այն»,- ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ