ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը ադրբեջանցի զինծառայող Հուսեին Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի սպանության, ՀՀ սահմանն ապօրինի հատելու ու ապօրինի ռազմամթերք ներկրելու համար։
Ինչպես ներկայացվում է «Սյունիք» Հ/Ը ռեպորտաժում, սպանված պահնորդի հարազատներին չի բավարարել մեղմ վճիռը, նրանք ցմահ ազատազրկում են ակնկալել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ