ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Դեռ հայտնի չէ՝ երբ կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
«Թրամփի և Պուտինի հանդիպման կոնկրետ ամսաթիվ նախատեսված չէ», - ասել է Ռուբիոն:
Հիշեցնենք՝ մինչ այդ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Աղբյուրը չի հստակեցրել, թե կոնկրետ ով է մասնակցելու բանակցություններին:
Ավելի ուշ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում չի հաստատել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման նախապատրաստումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հերթական փուլ այս շաբաթ չի նախատեսվում:
--00—ՍՊ