Վանը 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

dd

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ․ մրցաշրջանի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ դրամատիկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ՝ 1:1։

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի քենիացի կիսապաշտպան Ալվին Տերան։ Հյուրերի կազմում 90+6-րդ րոպեին պատասխանեց Ռոբերտ Հակոբյանը, ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Նշենք, որ խաղի վերջնամասը Վարդան Մինասյանի գլխավորած թիմը անցկացրեց 10 հոգով, քանի որ Ժոան Կեյրոշը երկրորդ դեղին քարտից հետո հեռացվեց խաղադաշտից։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 40 միավոր և մնաց 4-րդ հորիզոնականում, իսկ «Վանը» 31 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։

Armsport

--00—ՍՊ