ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնում է South China Morning Post-ը (SCMP)՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Ամերիկացի առաջնորդի այցը կարող է կայանալ արդեն ապրիլին։ Պարբերականի չինացի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պեկինի համար այժմ ավելի դժվար է շփվել իր ամերիկացի գործընկերների հետ, քան Բայդենի վարչակազմի օրոք էր, քանի որ Վաշինգտոնն արմատական փոփոխությունների է գնում:
Ըստ աղբյուրների՝ երկու առաջնորդները կցանկանային, որ մյուս կողմն առաջինն այցելեր իր երկիր դա որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնելու համար, սակայն նախնական քննարկումները կենտրոնացել են Թրամփի՝ Չինաստան այցի վրա։ Աղբյուրի խոսքով՝ եթե Թրամփը նման այց կատարի, դա կարևոր դիվանագիտական հաղթանակ կլինի հատկապես Ծինփինի համար։
--00—ՍՊ