Ամո՛թ ձեզ․ Միրզոյանը՝ ձեռքը գրպանը դրած, վիրավորում է լրագրողներին և ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Այսօրվա կառավարության նիստից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դուրս էր գալիս կառավարության շենքից, 24News-ի լրագրողը, դիմելով նախարարին, ճեպազրույց տալու առաջարկ արեց, ինչից հետո ստացավ բացասական պատասխան։ Հաջորդ հարցով 24News-ի լրագրողը փորձեց պարզել, թե  հարցազրույցները միայն թուրք գործընկերների համա՞ր են՝ ի նկատի ունենալով ՀՀ նախաձեռնությամբ Երևան ժամանած թուրքական լրատվամիջոցների այցելությունները, ովքեր ծավալուն հարցազրույցներ են վերցրել Նիկոլ Փաշինյանից և ԱԺ փոխխոսնակ, ՀՀ-Թուրքիա հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանից։
 
Նշված հարցադրումից հետո ԱԳ նախարարը՝ ձեռքը գրպանը դրած, մի փոքր մոտեցավ լրագրողներին, ձեռքը պարզելով՝ ասաց․   
 
«Նախ ես համարում եմ ձեր էս վերջին ասածը վերին աստիճանի անդաստիարակ և ոչ արհեստավարժ։ Սա լրագրողների մասնագիտական գործունեություն չի, սա քաղաքական ակցիա է, ամո՛թ ձեզ», - արձագանքեց Միրզոյանը։

«Երբ որ ձեզնից որևէ մեկն ասում ա՝ մենակ թուրք գործընկերների հարցերին եք պատասխանում, ես լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամո՛թ ձեզ, ձեր չափերի մեջ մնացեք», - ասաց Միրզոյանն ու հեռացավ։

Մանրամասները՝ տեսանյությում։

 


--00--ԱՀ