Շվեյցարիան արցախցու կողքին է, նրանք հաշտ չեն 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ և գտնում է, որ արցախցիները պիտի հնարավորություն ունենան լսվելու, որը հնարավորություն կտա քննարկելու վերադարձի իրավունքը։ Այս մասին Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հանրահավաքին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ այս պահին հանրահավաք է Շվեյցարիայի դեսպանատան առջև, խնդրում են օրակարգային դարձնել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը։

«Շվեյցարիան արցախցու կողքին է, նրանք հաշտ չեն 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ»,- ասաց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ