ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Հաջիևը:
Նա պնդել է, թե իբր Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելն «անընդունելի» է և այդ «դատավարության» դեմ Հայաստանի արշավն «անիմաստ» է:
--00--ԱՀ