Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույց հայ գերիների ազատման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

c86704985660dd1c0c9ea60fceceba6c_1701856641

Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։

«Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության  կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»:

--00—ՅՄ