Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, քաղաքական ընկալում է. Փաշինյանը՝ թուրք լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News 

1
Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է։ Այս մասին ՀՀ նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Իմ ընկալմամբ, պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է։», - նշել է Փաշինյանը, ապա խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ հավելել է․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։»։

Այնուհետև Փաշինյանը խոսել է ՀՀ Սահմանադրության մեջ Արևմտյան Հայաստան տերմինի բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության «երևալու» հանգամանքներից։

 

 

--00—ԱՊ