Քննարկվել է հանրային իրազեկման ուղղությամբ ՊՆ-ի և մարզպետարանների համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_14-45-53

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու հիմնական ուղղությունները:

--00—ՅՄ