Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը սպառված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը սպառված են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի ժամում սպառվել են նաև դիմակայության պատասխան խաղի տոմսերը։ 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի  շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:  


--00--ՀԱ