ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը գրում է․
«Անասելի տհաճ, եթե չասեմ՝ զզվելի է իշխանատենչությամբ (ցավոք, ոչ իշխանափոխությամբ) տառապողների ջանասիրությունը՝ օրնիբուն Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի վրա ցեխ շպրտելու, անպտուղ, ճղճիմ բանավեճի մեջ ներքաշելու, երբ թիրախը պետք է անփոփոխ ու մեկը լիներ: Մոռանում են անգամ նայել ու տեսնել, թե ոնց են այդ պահին ցեխոտել իրենց ձեռքերը, դա դեռ ոչինչ, բա հոգիները:
Այդքա՜ն կուրանալ, որ չտեսնել , թե ինչ արհավիրքի մեջ է երկիրը, որտեղ վաղը, այսպես շարունակվելու դեպքում, իրենց համար այդ բաղձալի աթոռը դնելու հողն էլ չի լինելու: Լավ, ինչի՞ կռիվ եք տալիս, ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք անում, ինչո՞ւ եք հիմա դա անում, ո՞վ է շահում ձեր կույր հաշվարկից, ի՜նչ մի այդպես ոգևորվել եք:
Մաղձն ու չարությունն անհատնո՞ւմ է: Առաջնայինն ու երկրորդականը զանազանելը այդքան բա՞րդ է, թե՞ ապագա ընտրություններում աթոռի տեսիլքը այն աստիճան է մշուշել ուղեղներդ, որ կորցրել եք իրականության զգացողությունը: Այդքան վստա՞հ եք, որ «ապագա կա»՝ ներկայի հետ այսպես անմիտ վարվելուց հետո:
Նայեք ձեր շուրջը, տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, ա՛յ անհիմն ոգևորվածներ: Հիմա էլ տեղից վերկացողը պապանողականությունից է խոսում: Մի արշավ էլ դուք սկսեք՝ «պահպանողականությունը նորաձև է» խորագրով: Ինչո՞վ եք պակաս:
Ախր, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ այս օրերին:
Վստահ եմ՝ առողջ բանականությամբ շատերը ցավ են ապրում այս ամենի ականատեսը դառնալով, ոմանք էլ անթաքույց հրճվանքով ձեռքերն են տաքացնում, ուրիշները, առհասարակ, անտարբեր ու անհաղորդ են: Ցավոք, մնալու են ծանր նստվածքը, կեղտոտ ձեռքերն ու հոգիները:
Հ.Գ.-պահպանողական ՀՀԿ-ի պահպանողակսնությունն էլ ձեզ, Հանրապետական վարչապետների գլխավորած կառավարությունների տնտեսական ցուցանիշներն էլ ձեզ, ամենը՝ ձեզ, եթե դա ձեզ այդքան անհրաժեշտ է, միայն վերադարձեք սահմռկեցուցիչ իրականություն, գրո՛ղը տանի»:
--00--ԱՀ