Թալինի, Ապարանի, Արագածի, Սևանի և Արարատի տարածաշրջաններում անձրև է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_08-37-00

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Սևանի և Արարատի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00—ՅՄ