Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. Վարուժան Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Screenshot_6

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք հայտարարտված նպատակի անիմաստությունը (այն է՝ Թուրքիայի լսարանին ներկայացնել Հայաստանի տեսակետները), ապա նույնիսկ քարոզչական այս պրիմիտիվ գործը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը տապալել է. թուրք լրագրողները պատրաստել են հակահայկական ռեպորտաժներ ու նյութեր, որոնցում, բացի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, ոչ մի այլ բան չկա (այդ ամենը համոզիչ ցույց է տվել լրագրող Անի Ավետյանն իր հաղորդման մեջ, դիտե՛ք (https://www.youtube.com/watch?v=NDM27rie894))։

Ստացվում է՝ թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում»։

--00—ՅՄ