Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2024_08_19_17_36_52_thumb.thumb_

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ դատախազության, փոխանցում է «Փաստինֆոն»-ն։

Խնդիրն այն է, որ, ըստ հայցի, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Ս․ Ամիրխանյանն ինքն է քննել՝ իր անգործության դեմ ներկայացված բողոքը, այժմ, Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ դատախազության՝ պահանջելով Ամիրխանյանի կողմից բողոքը քննելը ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանք՝ պարտավորեցնել բողոքը քննելու իրավասություն ունեցող վերադաս դատախազին՝ քննել Ամիրխանյանի անգործության դեմ բողոքը։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը և գլխավոր դատախազությունից պահանջել Ս. Ամիրխանյանի 24.10.2024 գրության կազմման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջությամբ: 2025թ․ մայիսին նշանակված է նախնական դատական նիստը։

--00—ՅՄ