ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին հայտարարել է, որ Թագավորությունը և Եվրամիությունը բանակցություններ են վարում Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների արագացման շուրջ՝ մինչև հնարավոր հրադադարը։
«Մենք մտադիր ենք Ուկրաինային առավելագույն ուժեղ դիրքում դնել ռազմական և տնտեսական առումով: Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն տիրի, բայց խաղաղությունը ձեռք է բերվում ուժի միջոցով, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է զբաղեցնի առավելագույնս ուժեղ դիրք, որպեսզի խափանի պատերազմի վերսկսման ցանկացած հեռանկար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Լեմմին Bloomberg-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ մինչև մարտական գործողությունների հնարավոր դադարեցումն Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը մարտի 18-ին քննարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, ինչպես նաև անցյալ շաբաթ Կանադայում Յոթի խմբի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։
--00—ՅՄ