ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 20-ին Հայաստան-Վրաստան խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Երկրպագուները հավաքվելու են ժամը 18։00-ից:
Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։
Երթը կմեկնարկի ժամը 19։00-ին, խաղի սկիզբը` 21։00»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ են անում լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ:
--00—ՅՄ