Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Թրամփ-Պուտին բանակցություններից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_15-33-43

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը մարտի 18-ի ուշ երեկոյան անօդաչու թռչող սարքերով մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այժմ շատ շրջաններում լսելի է այն, ինչ իրականում պետք է Ռուսաստանին: Մեր երկնքում մոտ 40 «Շահիդ» կա: Ցավոք, հարվածներ են ուղղվում հենց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ: «Շահիդն» ուղղակիորեն հարվածել է Սումիի հիվանդանոցին, Դոնեցկի շրջանի քաղաքներին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հարվածների են ենթարկվել նաև Կիևի, Ժիտոմիրի, Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Չերկասի շրջանները։

Euronews-ի փոխանցմամբ՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումը Ուկրաինայի վրա տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից ժամեր անց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ