ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դան Սքավինոն։
Նշենք, որ Թրամփի հետ զրույցից առաջ Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կուժեղացնի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա:
Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը տևել է ավելի քան երկու ժամ: Սպիտակ տունն իր հայտարարության մեջ հայտնել է, որ նախագահները խոսել են Ուկրաինայում խաղաղության եւ հրադադարի անհրաժեշտության մասին եւ համաձայնել են, որ այդ հակամարտությունը պետք է ավարտվի տեւական խաղաղությամբ։
--00—ՍՊ